ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարդան Այվազյանը ձերբակալվել է, կասկածվում է իշխանության յուրացման մեջ

Վարդան Այվազյանը ձերբակալվել է, կասկածվում է իշխանության յուրացման մեջ
12.12.2020 | 21:48

Ձերբակալվել է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը՝ հայտնել է նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։

Թե ինչում է կասկածվում Վարդան Այվազյանը, Միհրան Պողոսյանն ասաց. «Կասկածվում է իշխանության յուրացման մեջ, որը դրսևորվել է օծանելիք ու ժամացույց գողանալու տեսքով։ Դրա համար ձերբակալվել է»,-ասաց Պողոսյանը։ ԱԱԾ-ի խուզարկություն է իրականացրել Վարդան Այվազյանի բնակարանում:

Դիտվել է՝ 3027

Մեկնաբանություններ